«Սաութհեմպտոնի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը դժգոհ է մնացել իր թիմի երկրպագուներից, ովքեր իրենց անհարգալից վերաբերմունքն արտահայտեցին «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի նկատմամբ:
Նախորդ մրցաշրջանի ավարտին ակումբից հեռանալու պատճառով Պոչետինոյից դժգոհ երկրպագուները կիրակի օրը իրենց բողոքը հայտնեցին: Կումանը չէր սպասում երկրպագուներից նման վերաբերմունքի:
-Ես համաձայն չեմ նման արձագանքի հետ: Ես հարգում եմ Մաուրիսիոյին այն աշխատանքի համար, որ նա կատարել է «Սաութհեմպտոնում», սակայն նա այժմ մարզում է «Տոտտենհեմը»,- Կումանի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:
Իր հերթին Պոչետինոն հայտնել է, որ երկրպագուների այդ քայլը չի փոխում իր վերաբերմունքն ակումբի նկատմամբ: