«Սաութհեմպտոն» 2-1 «Տոտտենհեմ» (տեսանյութ)
10.03.2019, 12:58
24.09.2014, 18:57
«Սաութհեմպտոնի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կարծում է, որ իր թիմի աջ պաշտպան Նաթանիել Քլայնն արժանի է Անգլիայի ազգային հավաքականում խաղալուն:
Հենց 23-ամյա Քլայնի գեղեցիկ հեռահար հարվածը Լիգայի գավաթի 3-րդ փուլում «սրբերին» օգնեց հաղթել «Արսենալին» և շարունակել պայքարը հաջորդ փուլում: Կումանը կարծում է, որ իր գործընկեր Ռոյ Հոջսոնը պետք է ուշադրություն դարձնի Նաթանիելին:
-Կարծում եմ՝ նա պատրաստ է խաղալ Անգլիայի ազգային հավաքականում: Նա մեծ փորձ ունի և այս մրցաշրջանում բարձր մակարդակով է հանդես գալիս:
Նա փայլուն գոլ խփեց և շատ լավ խաղաց: Կարծում եմ՝ դա ազգային հավաքականի մարզչի համար տարբերակ է, և ես շատ ուրախ եմ, որ Քլայնը մեր թիմում է,- ասել է Կումանը: BBC
10.03.2019, 12:58
24.02.2019, 20:48