• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

ՖԱ֊ն չեղարկել է Կալվերտ-Լյուինի ստացած կարմիր քարտը

ՖԱ-ն չեղարկել է «Էվերթոնի» հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինի ստացած կարմիր քարտը, «Կրիստալ Փելեսի» դեմ խաղում։

Անցյալ շաբաթ Կալվերտ-Լյուինը իր կարիերայում առաջին անգամ ուղիղ կարմիր քարտ ստացավ Նաթանիել Քլայնի դեմ կանոնները խաղտելու համար:

Սկզբում, հանդիպման գլխավոր մրցավար Քրիս Կավանին նույնիսկ խախտում չէր նշանակել, սակայն ազդանշան ստանալով VAR-ի սենյակից, նա մոտեցավ խաղադաշտուն տեղադրված VAR-ի մոնիտորներին և դիտեց տեսագրությունը, որից հետո ուղիղ կարմիր քարտ ցույց տվեց Դոմինիկին:

Կալվերտ-Լյուինի հեռացումը շոկ էր խաղացողների և երկրպագուների համար։ «Արծիվների» պաշտպան Յոակիմ Անդերսենը սեղմեց Դոմինիկի ձեռքը և խոստովանեց, որ այդտեղ կարմիր քարտի խաղտում չկար, հայտնում է Daily Mail-ը:

«Իրիսներն» իրենց անհամաձայնությունը արտահայտեցին բողոքարկման միջոցով, և ՖԱ-ն համաձայնեց, որ Կալվերտ-Լյուինի արարքում չկար դիտավորյալ կոպիտ խաղ:

Այսպիսով, Կալվերտ-Լյուինը ստիպված չի լինի որակազրկում կրել։ 26 ամյա անգլիացին հասանելի կլինի Պրեմիեր լիգայի «Աստոն Վիլլայի» և «Ֆուլհեմի» դեմ հանդիպումներին, ինչպես նաև «Փելեսի» դեմ վերախաղմանը։

Հետաքրքիր փաստեր