«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան կարծում է, որ արդարացի կլինի իր թիմին համարել Չեմպիոնների Լիգայի ընթացիկ մրցաշրջանի ֆավորիտներից մեկը:
Արդեն վաղը «կապույտները» Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղը կանցկացնեն ՊՍԺ-ի հետ: Եվ չնայած, որ մրցակցությունը մեծ է, Տիբոն կարծում է, որ իր թիմը տիտղոսը նվաճելու լավ շանսեր ունի:
-Հաշվի առնելով բարձրակարգ ֆուտբոլիստներին, որոնց մենք ունենք թիմում, մենք համարվում ենք ֆավորիտներից մեկը: Սակայն եթե տեսնենք մյուս մասնակիցներին, ապա ֆավորիտ են նաև «Ռեալը», «Բարսելոնան», «Բավարիան»,- Կուրտուայի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը: