• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կրիշտիանուն իրեն երջանիկ է զգում «Յունայթեդում», չնայած խաղաժամանակի սղությանը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը հայտարարել է, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երջանիկ է ակումբում, թեև հիասթափված է խաղաժամանակի սղությունից:

«Մանչեսթեր Սիթիի» դեմ կիրակնօրյա դերբիում, երբ «Յունայթեդը» ջախջախվեց 6-3 հաշվով, Ռոնալդուն դուրս մնաց մեկնարկային կազմից և նույնիսկ փոխարինման դուրս չեկավ։

Այնուամենայնիվ, ըստ Տեն Հագի, 37-ամյա պորտուգալացին չի կորցնում մարտական ոգին և պահպանում է դրական վերաբերմունքը։

«Ես նրան տխուր չեմ տեսնում, նա երջանիկ է, լավ է մարզվում և հաճույք է ստանում ընթացքից»:

«Դա կապ չունի ապագայի հետ, թե ինչ կլինի հունվարին կամ հաջորդ տարի»։

«Ինձ սխալ մի հասկացեք. նա ուրախ չէ, որ չի խաղացել կիրակի օրը, բայց եթե խոսենք մարզումների ժամանակ իր տրամադրությունից, ապա նա այնտեղ երջանիկ է: Իհարկե, նա ցանկանում է խաղալ, և նա բարկանում է, երբ նա չի խաղում:»,- ասել է Տեն Հագը Sky sports-ին։

Հետաքրքիր փաստեր