Պրեմիեր Լիգայի 28-րդ տուրից հետաձգված խաղում չեմպիոնական պայքարում գտնվող «Տոտտենհեմը» հյուրընկալվել էր 12-րդ հորիզոնականում գտնվող «Կրիստալ Փելեսին»։
Լոնդոնյան դերբիում դժվար հաղթանակ տարան հյուրերը։ Հանդիպման միակ և «Տոտտենհեմի» համար հաղթական գնդակը 78-րդ րոպեին Հարի Քեյնի փոխանցումից հետո խփեց դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրկսենը։
Այս հաղթանակից հետո Մաուրիսիո Պոչետինոյի թիմը՝ վաստակած 74 միավորով կշարունակի պահպանել 2-րդ հորիզոնականը։
Գոլեր․ Էրիկսեն՝ 78ր։