Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրի այսօրվա առաջին խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր 15-րդ հորիզոնականում գտնվող «Կրիստալ Փելեսին»։
«Կարմիրները» ծանր խաղ անցկացրին «Սելհերսթ Պարկում» և կարողացան կամային հաղթանակ տանել։ Առաջինը հաջողության հասան դաշտի տերերը։ Գոլի հեղինակ դարձավ Լեդլի Քինգը։ 62-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ Ջեյմս Միլները և «Լիվերպուլը» 10 ֆուտբոլիստներով կարողացավ ոչ միայն վերականգնել հաշվի հավասարությունը, այլ նաև խփել հաղթական գնդակը։ Հյուրերից գոլերի հեղինակ դարձան Ռոբերտո Ֆիրմինոն և Կրիտիան Բենտեկեն։
Այս հանդիպումից հետո Յուրգեն Կլոպի սաները՝ վաստակած 44 միավորով բարձրացան 7-րդ հորիզոնական։
Գոլեր․ Լեդլի՝ 48ր, Ֆիրմինո՝ 72ր, Բենտեկե՝ 90+6ր (11մ)
Հեռացում․ Միլներ՝ 62ր։