Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրում չեմպիոնական պայքարում գտնվող «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր մայրաքաղաքը ներկայացնող «Կրիստալ Փելեսին»։
«Քաղաքայինները» 3-1 հաշվով հաղթանակ տարան Լոնդոնում։ Դուբլի հեղինակ դարձավ Ռահիմ Ստերլինգը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Գաբրիել Ժեսուսը։ Դաշտի տերերի միակ գոլն էլ 81-րդ րոպեին խփեց Լուկա Միլովոյեվիչը։
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» առնվազն մինչև «Լիվերպուլի» խաղը կգլխավորի մրցաշարային աղյուսակը։
Գոլեր․ Ստերլինգ՝ 15ր, 63ր,Միլովոյեվիչ՝ 81ր, Ժեսուս՝ 90ր։