Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրի վերջին խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր 11-րդ հորիզոնականում գտնվող «Կրիստալ Փելեսին»:
«Սելհարսթ Պարկում» բավական դրամատիկ խաղ ստացվեց: «Կարմիրներն» ունենալով 3 գոլի առավելություն՝ իրենց ձեռքից բաց թողեցին հաղթանակը: Լոնդոնցիները գերկամային հատկանիշներ դրսևորեցին և կարողացան 9 րոպեների ընթացքում վերականգնել հաշվի հավասարությունը: Դուբլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկավ Դուայթ Գեյլը:
Մերսիսայդյան ակումբից էլ մեկական անգամ աչքի ընկան Ջո Ալենը, Դանիել Սթարիջը և ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկու Լուիս Սուարեսը:
Այս խաղից հետո «Լիվերպուլը» չեմպիոնական պայքարում ողջ առավելությունը զիջեց «Մանչեսթեր Սիթիին»:
Գոլեր. Ալեն՝ 18ր, Սթարիջ՝ 53ր, Սուարես՝ 55ր, Դիլեյնի՝ 79ր, Գեյլ՝ 81ր, 88ր: