Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր նախավերջին հորիզոնականում գտնվող «Հադերսֆիլդ Թաունին»։
«Կարմիրները» նվազագույն հաշվով հաղթանակ տարան մրցակցի հարկի տակ։ Հանդիպման միակ և «Լիվերպուլի» համար հաղթական գնդակը 24-րդ րոպեին խփեց Մոհամեդ Սալահը։
Այս հաղթանակից հետո Յուրգեն Կլոպի թիմը՝ վաստակած 23 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական։
Գոլեր․ Սալահ՝ 24ր։