Նորություններ

«Հալլ Սիթի» 1-2 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

23.11.2014, 21:59

SpursՊրեմիեր Լիգայի 12-րդ տուրի այսօրվա վերջին խաղում «Հալլ Սիթին» հյուրընկալել էր մայրաքաղաքից ժամանած «Տոտտենհեմին»:

 

Մաուրիսիո Պոչետինոյի սաները դժվարին խաղում կարողացան կամային հաղթանակ տանել: Հանդիպման հաշիվը 8-րդ րոպեին բացեց «Տոտտենհեմի» նախկին ֆուտբոլիստ Ջեյք Լիվերմորը, ով չտոնեց իր խփած գոլը: Հաշվի հավասարությունը 61-րդ րոպեին վերականգնեց հյուրերի անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, իսկ լոնդոնցիների հաղթական գնդակը 90-րդ րոպեին խփեց Քրիստիան Էրիկսենը:

 

Այս հաղթանակից հետո «Տոտտենհեմը»՝ վաստակած 17 միավորով բարձրացավ 10-րդ հորիզոնական:

 

Գոլեր. Լիվերմոր՝ 8ր, Քեյն՝ 61ր, Էրիկսեն՝ 90ր:

Հեռացում. Ռամիրես՝ 50ր:

Դելե Ալլին կարող է տեղափոխվել Փարիզ

27.01.2021, 20:53

Դելե Ալլին կարող է տեղափոխվել Փարիզ

Տոտտենհեմի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել ՊՍԺ։

կարդալ...

Անգլիայի Գավաթ․ Ուիկոմբ - Տոտտենհեմ 1-4

26.01.2021, 01:54

Անգլիայի Գավաթ․ Ուիկոմբ - Տոտտենհեմ 1-4

Ժոզե Մոուրինյուի թիմը Անգլիայի Գավաթի խաղարկության 4-րդ փուլում առավելության հասավ Ուիկոմբի նկատմամբ՝ 1-4։

կարդալ...