Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ «Քինգսթոն Քոմունիքեյշն» մարզադաշտում, ուր «Հալլ Սիթին» հյուրընկալել էր «Արսենալին»:
«Զինագործները», ովքեր արդեն պայքարում են միայն երկրորդ հորիզոնականի համար, 1:3 հաշվով հաղթանակ տարան դաշտի տերերի նկատմամբ: Լոնդոնյան ակումբից դուբլի հեղինակ դարձավ Ալեքսիս Սանչեսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Աարոն Ռեմսին: «Վագրերի» գոլն էլ իր անվան դիմաց գրանցեց Սթիվեն Քուինը:
Այս հաղթանակից հետո Արսեն Վենգերի թիմը՝ վաստակած 70 միավորով հավասարվեց երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիին»:
Գոլեր. Սանչես՝ 28ր, 45ր, Ռեմսի՝ 33ր, Քուին՝ 56ր: