Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրում «Արսենալի» մրցակիցն առաջնության նորեկ «Հալլ Սիթին» էր։
Արսեն Վենգերի սաները վստահ հաղթանակ տարան մրցակցի հարկի տակ։ «Զինագործներից» դուբլի հեղինակ դարձավ Ալեքսիս Սանչեսը, մեկական գոլով էլ աչքի ընկան Թեո Ոուլկոտը և Գրանիտ Ջական։ Դաշտի տերերի միակ գոլը 79-րդ րոպեին 11 մետրանոցից խփեց Ռոբերտ Սնոդգրասը։
Այս հաղթանակից հետո «Արսենալը»՝ վաստակած 10 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական։
Գոլեր․ Սանչես՝ 17ր, 83ր, Ուոլկոտ՝ 55ր, Սնոդգրաս՝ 79ր (11մ)
Հեռացում․ Լիվերմոր՝ 40ր։