«Էվերթոնի» խորվաթ հարձակվող Նիկիցա Ելավիչը մոտ է «Համբուրգ» տեղափոխվելուն:
«Համբուրգի» սպորտային տնօրեն Օլիվեր Կրոյցերը հաստատել է, որ իրենք իսկապես հետաքրքրված են Խորվաթիայի հավաքականի հարձակվողով:
-Այո, մենք զբաղվում ենք այս հարցով,- Կրոյցերի խոսքերն է մեջբերում Bild-ը:
Հիշեցնենք, որ «Էվերթոնը» 27-ամյա Ելավիչի համար 10 մլն եվրո է պահանջել, իսկ Արունա Կոնեի ժամանումից հետո «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը դեմ չէ հրաժեշտ տալ խորվաթին: