Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումը «Լիվերպուլի» և «ՌԲ Լայպցիգի» միջև տեղի կունենա Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում:
ՈւԵՖԱ-ն կիրակի օրը հաստատեց, որ նոր սահմանափակումների պատճառով, որոնք այժմ գործում են Գերմանիայում կովիդի հետ կապված, փետրվարի 16-ի կայանլիք հանդիպումը կանցկացվի չեզոք դաշտում:
Ի՞նչ է տեղի ունեցել
Գերմանիայի կառավարությունն մինչև փետրվարի 17 -ը արգելել է մուտքը այն երկրներից, որտեղ գրանցված են կովիդ-19 մուտացիայով վարակման դեպքեր, այսինքն ՝ «Լիվերպուլին» իրավունք չէր տրվի մեկնել Գերմանիա ՝ «ՌԲԼայպցիգի» հետ նրա «Ռեդ Բուլ Արենայում» խաղալու համար։
Կողմերի համաձայնությամբ ՈւԵՖԱ-ն այսօր հայտարարեց, որ հանդիպումը կկայան Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում:
Պատասխան հանդիպումը, կկայանա մարտի 10-ին «Էնֆիլդում Ռոուդում»: