Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնին նվիրված տեսանյութը:
Ֆուտբոլի պատմության մեջ դեպք է գրանցվել, երբ երեխան ծնվել է մարզադաշտում՝ ֆուտբոլային խաղի ժամանակ: 1960-ական թվականներին անգլիական թերթերից մեկը գրեց. «Ֆուտբոլի ամենաերիտասարդ երկրպագուն ապրում է այստեղ»: Եվ դա իրականություն էր. Իբո Էդդի Հարտֆորդը ծնվել է «Ստոկ Սիթի» – «Արսենալ» խաղի ժամանակ: Խաղից անմիջապես հետո նորածինը նվեր ստացավ խաղին մասնակից բոլոր ֆուտբոլիստների և մրցավարների ստորագրություններով գնդակ […]
Աշխարհի ամենահին ֆուտբոլային ակումբն անգլիական «Շեֆիլդն» է, որը հիմնադրվել է 1857 թվականի հոկտեմբերի 24-ին: 1860 թվականի դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ ֆուտբոլի պատմության առաջին խաղը «Շեֆիլդ» և «Հալլամ» ակումբների միջև, որն ավարտվեց «Շեֆիլդի» 2:0 հաշվով հաղթանակով: Շեֆիլդյան այս դերբին աշխարհի ամենահին դերբին է համարվում, որը կոչվում է «Rules Derby»: 1862 թվականին Շեֆիլդում կար 15 ֆուտբոլային ակումբ, […]
Պրեմիեր լիգայի ակումբների ճնշող մեծամասնությունը որոշել է բարձրացնել հաջորդ մրցաշրջանի աբոնեմենտների արժեքը՝ որոշները մինչև 20 տոկոս: