• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հարի Ռեդնապ. «Մենք պետք է ուժեղացնենք թիմը»

Հարի Ռեդնապ«Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը պատրաստվում է ուժեղացնել կազմը մինչ տրանսֆերային պատուհանի փակվելը:

Երեքշաբթի երեկոյան Ռեդնապի թիմը Պրեմիեր Լիգայի հերթական տուրում հիանալի արդյունքի հասավ՝ ոչ-ոքի խաղալով «Մանչեսթեր Սիթիի» հետ: Մինչդեռ չնայած նման հաջողությանը՝ «ՔՊՌ»-ն առաջվա պես գտնվում է վտանգավոր գոտում: Ակումբը հնարավոր է՝ այս մրցաշրջանից հետո լքի Պրեմիեր Լիգան:

Այդ իսկ պատճառով Հարի Ռեդնապին անհրաժեշտ է կազմի համալրում, որի մասին էլ նա խոսել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

-Մենք պետք է ուժեղացնենք թիմը: Այսօր երեկոյան պահեստայինների նստարանին ունեինք երկու դարպասապահ, քանի որ պարզապես չունենք այլ խաղացող:

Թիմում կան մեկ երկու տղա, որ ցանկանում են հեռանալ ակումբից, հետևաբար մեզ անհրաժեշտ է լրացնել այդ բացը: Մեզ չեն բավականացնում խաղացողներ որոշ դիրքերում,-,հայտնել է Ռեդնապը:

Բացի այդ մասնագետը հասկացրել է, որ չի պատրաստվում հետաձգել նորեկներ ձեռք բերելը մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը:

-Շատ եմ ցավում, որ չունենք այն թիմը, որը համալրման կարիք չէր ունենա: Մենք ավելի լավ է գնանք մի տեղ ճաշելու, քան ամբողջ գիշեր նստենք հեռախոսների մոտ հիմարների պես: Հուսամ՝ մեզ կհաջողվի ինչ-որ բան անել արդեն վաղը (չորեքշաբթի),- ավելացրել է «ՔՊՌ»-ի գլխավոր մարզիչը: Sky Sports