• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գվարդիոլան համաձայնել է Էլլարդայսի կատարած հայտարարության հետ

«Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Խոսեպ Գվարդիոլան համաձայնել է Սեմ Էլլարդայսի՝ մարզչական հմտությունների մասին կատարած հայտարարության հետ։

«Լիդսի» գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո իր առաջին մամուլի ասուլիսում Էլլարդայսն ասաց, որ ինքը նույնքան լավն է, որքան Գվարդիոլան, Կլոպը կամ Արտետան:

Ոմանց համար այս հայտարարությունը կատակ էր թվում, սակայն Գվարդիոլան լուրջ է վերաբերվում դրան։ Խոսեպը համաձայնվում է Բիգ Սեմի հետ, ում հետ առճակատվելու է շաբաթ օրը։

«Նա ճիշտ է: Ես ուզում եմ անկեղծ լինել: Նայեք, թե ինչ եղավ Նիլ Ուորնոկի հետ, օրինակ, «Հադլսֆիլդում»:

«Այժմ միտումն այն է, որ այս մարզիչները բարելավում են թիմերի դիրքերը Պրեմիեր լիգայում կամ այլ առաջնություններում: Այս մարզիչներն օգնում են երիտասարդներին դառնալ այնպիսին, ինչպիսին մենք ենք դարձել»:

«Նայեք Ռոյ Հոջսոնին «Կրիստալ Փելեսում» և ինչ է նա անում»։

«Նրանք իսկապես լավն են, նրանք աներևակայելի փորձառու են, նրանք հիանալի գիտեն խաղը, և եթե նա դա ասել է, ապա նա այդպես է զգում»:

«Դժվար է լինելու, քանի որ նա ունի խարիզմա, նա կմոտիվացնի խաղացողներին, և նա հստակ գիտի, թե ինչ անել նման իրավիճակներում, երբ դուք պայքարում եք գոյատևման համար»:

«Այս կարգի հին մարզիչների դեպքում… Մարդիկ կարծես մոռանում են, թե ինչի են նրանք հասել ու պարզապես ասում են՝ ծեր են»:

«Հիմա նորաձևությունը 35, 40, 45 տարեկան մարզիչներն են: Կարծես մենք ենք ֆուտբոլը հորինել կամ ստեղծել»:

«Ոչ, ֆուտբոլը նախկինում է ստեղծվել, և այս տղաներն արժանի են այստեղ լինելու, և նրանք են մեզ դարձրել այն ինչ կանք»:

«Դե, «Հադլսֆիլդը» վերջին տեղում էր, երբ Նիլ Ուորնոկը սկսեց գլխավորել, և այժմ նրանք դուրս են եկել վտանգավոր գոտուց»:

«Լավ մարզիչ լինելու համար պարտադիր չէ երիտասարդ լինել, որքան շատ փորձ ունենաս, այնքան լավ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում The Independent-ը։

Հետաքրքիր փաստեր