mnatany.am

Նորություններ

Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց «Նորվիչ»

14.07.2013, 08:32

Լերոյ Ֆեր«Նորվիչ Սիթին» պաշտոնապես հայտնել է «Տվենտեի» և Հոլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լերոյ Ֆերի ձեռքբերման մասին:

 

Ֆերը, ով Անգլիա է տեղափոխվել 4.5 մլն ֆունտով, չորս տարվա պայմանագիր է ստորագրել «Նորվիչի» հետ:

 

23-ամյա Լերոյը դարձավ տրանսֆերային պատուհանի ընթացքում «Նորվիչի» վեցերորդ նորեկը: Ֆերը պրոֆեսիոնալ ֆուտբոլում իր կարիերան սկսել է «Ֆեյենորդից», իսկ 2011թ-ին տեղափոխվել է «Տվենտե», որտեղ մասնակցել է 71 խաղի և դարձել 21 գոլի հեղինակ: Հունվարին Ֆերը շատ մոտ էր «Էվերթոն» տեղափոխվելուն, սակայն վերջին պահին խանգարեց առողջական խնդիրները:

Մանչեսթեր Սիթին կարող է ձեռք բերել Կունդեին Կուլիբալիի փոխարեն

18.09.2020, 13:48

Մանչեսթեր Սիթին կարող է ձեռք բերել Կունդեին Կուլիբալիի փոխարեն

Գվարդիոլայի թիմի ամենախնդրահարույց դիրքը պաշտպանության կենտրոնն է։ Պեպը մի քանի անգամ ակնարկել է, որ կենտրոնական պաշտպանի տրանսֆերը առաջնային է ակումբի համար։  Չնայած դրան, Սիթիի ու Նապոլիի բանակցությունները Կուլիբալիի տրանսֆերի մասով մտել է փակուղի, խնդիրը նրանում է, որ իտալական ակումբը չի ցանկանում 70 միլիոն ֆունտից պակաս ստանալ 29-ամյա սենեգալցու համար։

կարդալ...

«Արսենալը» ռեկորդային գումարով գնեց Պեպեին

02.08.2019, 11:36

«Արսենալը» ռեկորդային գումարով գնեց Պեպեին

«Արսենալը» հայտնել է ռեկորդային՝ 72 մլն ֆունտով «Լիլի» վինգեր Նիկոլյա Պեպեին գնելու մասին։

կարդալ...