Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան անգլիացի Հովարդ Վեբին, ով սպասարկում է Պրեմիեր Լիգայի հանդիպումները, ճանաչել է 2013թ-ի լավագույն մրցավար:
Երկրորդ տեղում է իտալացի Նիկոլա Ռիցոլին է, իսկ երրորդը Հունգարիան ներկայացնող Վիկտոր Կաշաին է:
2013թ-ի 10 լավագույն մրցավարները.
1. Հովարդ Վեբ (Անգլիա) — 102 միավոր
2. Նիկոլա Ռիցոլի (Իտալիա) — 82 միավոր
3. Վիկտոր Կաշաի (Հունգարիա) — 53 միավոր
4. Ֆելիկս Բրիխ (Գերմանիա) — 42 միավոր
5. Ջյունեյտ Չաքիր (Թուրքիա) — 40 միավոր
6. Բորն Կույպերս (Նիդերլանդներ) — 38 միավոր
7. Պեդրու Պրոենսա (Պորտուգալիա) — 35 միավոր
8. Ռավշան Իրմատով (Ուզբեկստան) — 29 միավոր
9. Կառլոս Վելասկո Կարբալյո (Իսպանիա) — 22 միավոր
10. Ջանլուկա Ռոկկի (Իտալիա) — 17 միավոր: