• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հուլիսի մեկից «զինագործների» մարզահագուստները կարտադրի Puma-ն

Իվան Գազիդիս«Արսենալը» պաշտոնապես հայտնել է, որ հուլիսի 1-ից մարզահագուստների պաշտոնական մատակարարը կդառնա հեղինակավոր Puma ընկերությունը:

Այս գործարքն իր բնույթով մեծագույնն է «Արսենալի» և Puma-ի պատմության մեջ: Լուրերի համաձայն, Puma-ն տարեկան 30 մլն ֆունտ կվճարի լոնդոնյան ակումբին, սակայն գործարքի ֆինանսական մանրամասների և պայմանագրի ժամկետի մասին տեղեկություն չի հաղորդվում:

Այս պարագայում, կընդհատվի «զինագործների» մարզաշապիկի վրայի Nike ապրանքանիշի դարաշրջանը: Հիշեցնենք, որ Nike-ը վերջին 20 տարիների ընթացքում պատրաստում էր «Արսենալի» մարզահագուստները:

-Մենք հպարտությամբ ենք պայմանագիր ստորագրել Puma-ի հետ: Սա հերթական կարևոր քայլերից մեկն էր ակումբի համար,- ասել է «Արսենալի» գործադիր տնօրեն Իվան Գազիդիսը:

Հետաքրքիր փաստեր