• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ձոլան երազում է երբևէ մարզել «Չելսին»

Ջանֆրանկո ՁոլաՖուտբոլային մարզիչ Ջանֆրանկո Ձոլան հուսով է, որ վարպետությունը, որն այժմ ձեռք է բերում «Ուոտֆորդում», մի օր  թույլ կտա նրան մարզել «Չելսին»:

Այն յոթ տարին, որ Ձոլան անց է կացրել «Սթեմֆորդ Բրիջում», նրան դարձրել է ակումբի իսկական լեգենդ և «Չելսիի» 25 համարը ամրագրված է իտալացու անունով:

Այժմ 46-ամյա Ձոլան փորձում է ինչ-որ հաջողության հասնել նաև մարչական գործունեության ոլորտում: Նրա փորձը «Վեստ Հեմում» ցույց տվեց, որ դեռ պատրաստ չէ գլխավորել Պրեմիեր Լիգայի ակումբ: Սակայն Ջանֆրանկոն շարունակում է աշխատել իր վրա, որպեսզի ոչ միայն վերադառնա Պրեմիեր Լիգա, այլ նաև մարզի «Չելսին»:

-Դառնալ լավ մարզիչ, մարզել «Չելսին», դա իմ երազանքն է: Ես քրտնաջան աշխատում եմ այդ նպատակին հասնելու համար: Չգիտեմ՝ կհաջողվի թե ոչ, սակայն ես ունեմ այն որակները, որոնք թույլ կտան մի օր մարզել «Չելսին»:

Ես դեռ շատ բան պետք է սովորեմ: «Ուոտֆորդը» իմ կատարելագործման լավագույն վայրն է,- France Football-ին տված հարցազրույցում ասել է Ձոլան:

Հետաքրքիր փաստեր