«Լիվերպուլի» և «Ռեալի» նախկին կիսապաշտպան Սթիվ Մակմանամանը կարծում է, որ «Բավարիայի» դեմ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ մի շանս չունի:
«Օլիմպիակոսի» արգելքն մեծ դժվարությամբ հաղթահարած «Յունայթեդն» այժմ պատրաստվում է առաջնության գործող չեմպիոն «Բավարիայի» դեմ առաջիկա խաղին: Մակմանամանը, ով խաղացել է նաև «Մանչեսթեր Սիթիում», չի հավատում Դևիդ Մոյեսի թիմին:
-Կարո՞ղ է արդյոք «Յունայթեդը» անցնել «Բավարիային»: Ո՛չ, նրանք ոչ մի շանս չունեն: «Բավարիան» մի ակումբ է, որն արդեն 50 խաղ պարտություն չունի և դա անհավանական ռեկորդ է: Նրանք ֆավորիտ են Չեմպիոնների Լիգայում,- Մակմանամանի խոսքերն է մեջբերում Goal-ը: