«Լիվերպուլի» աջ պաշտպան Քոնոր Բրեդլիի հայրը մահացել է «Արսենալի» դեմ խաղից առաջ։
20 ամյա Բրեդլին ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ խփեց իր նորամուտի գոլը «Լիվերպուլի» կազմում, ինչպես նաև երկու գոլային փոխանցում կատարեց, երբ «կարմիրները» ջախջախեցին «Չելսիին» 4-1 հաշվով:
Սպասվում էր, որ նման ֆենոմենալ ելույթից հետո հյուսիսիռլանդացին կպահպանի իր տեղը «Լիվերպուլի» մեկնարկային կազմում «Արսենալի» դեմ կայանալիք արտագնա խաղում:
Այնուամենայնիվ, Բրեդլիի մասնակցությունը Էմիրեյթսում կայանալիք հանդիպմանը հարցականի տակ է, քանի որ Քոնորի հայրը մահացել է շաբաթ առավոտյան:
Ջո Բրեդլին երկարատև հիվանդության պատճառով մահացավ 58 տարեկան հասակում՝ Տայրոն քաղաքում, հայտնում է Liverpool Echo-ն։ «Լիվերպուլն» արդեն ցավակցություն է հայտնել իր խաղացողին այս ողբերգության կապակցությամբ։