• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մայքլ Դոուսոն. «Կարծում էի, թե մենք քառյակում ենք»

Մայքլ ԴոուսոնՎերջին մրցաշրջանում «Տոտտենհեմի» ոչ պարզ մրցաշարային դիրքի պատճառով թիմի ավագ Մայքլ Դոուսոնը սխալմամբ մտածել էր, որ «Սանդերլենդի» հետ խաղում Գարեթ Բեյլի խփած հաղթական գնդակը իր թիմի համար ապահովել է տեղը լավագույն քառյակում:

Որպեսզի «Տոտտենհեմը» հայտնվեր լավագույն քառյակում անհրաժեշտ էր ոչ միայն հաղթանակը «Սանդերլենդի» նկատմամբ, այլ նաև, որ զուգահեռ ընթացող խաղում «Արսենալը» միավոր կորցներ: Սակայն Դոուսոնը մոռացել էր այս ամենի մասին:

-Այո, երկրպագուների ուրախությունից հետո ես մտածեցի, որ մենք քառյակում ենք: Սա բարդ օր էր: Մենք հավաքեցինք 72 միավոր, սակայն չհայտնվեցինք լավագույն քառյակում: Իհարկե ցավալի է,- Դոուսոնի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հարկ է նշել, որ Դոուսոնը միակը չէր, ում սխալ էր թվացել: Երեկվա խաղի վերջում «Տոտտենհեմի» նախկին սեփականատեր սէր լորդ Ալան Շուգարը թվիթերյան իր էջում գրել էր, որ «Նյուքասլ» – «Արսենալ» խաղում հաշիվը 1:1 է: «Տոտտենհեմի» երկրպագուների ուրախությունը երկար չտևեց:

sugar

Հետաքրքիր փաստեր