• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մայքլ Օուենը ներողություն խնդրեց «Բրեդֆորդի» երկրպագուներից

Մայքլ Օուեն«Ստոկ Սիթիի հարձակվող Մայքլ Օուենը ստիպված է եղել ներողություն խնդրել «Բրեդֆորդի» երկրպագուներից, քանի որ թվիթերյան իր էջում սխալ կարծիք էր հայտնել երեկ կայացած «Բրեդֆորդ»-«Աստոն Վիլլա» խաղի մասին:

Անկհայտ է, որ Օուենը ուշադիր հետևում էր այդ խաղին, որտեղ այդքան փոքրիկ ակումբը սենսացիոն հաղթանակ տարավ 3:1 հաշվով: Դրվագներից մեկից հետո նա տառացի գրեց հետևյալը. «Ահա սա խաղ է: «Բրեդֆորդը» կրակի մեջ է»:

Ինչպես հայտնի է, 1985 թվականին «Բրեդֆորդի» արդեն նախկին մարզադաշտում հրդեհի պատճառով զոհվեց 56 երկրպագու: Եվ այժմ երկրպագուների մեծ մասը մտածել էր, որ Օուենի գրառումը հենց այդ ողբերգության մասին է:

Մայքլը, հասկանալով իր սխալը, գրել է հաջորդ գրառումը, որից պարզ է դառնում` նա ոչ մեկին վիրավորել չէր ուզում:

«Իմ նախորդ գրառումը սխալ հասկացվեց: Պարզ է` այն ուղղված չէր այդ ողբերգական դրվագին: Ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում վիրավորեցի»:

Հետաքրքիր փաստեր