Ընթացիկ մրցաշրջանի տվյալներով Պրեմիեր Լիգայի չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդը» հեռուստահեռարձակումներից աշխատել է 60.8 մլն ֆունտ:
Ինչպես հայտնի է, անգլիական Պրեմիեր Լիգան ունի իրեն հատուկ հեռարձակումների համակարգը, որը տարբերվում է այլ ազգային առաջնություններից: Ներքին շուկայի, ինչպես նաև արտաքին հեռուստահեռարձակումների կեսը հավասարապես բաժանվում է 20 ակումբների միջև: Ներքին շուկայի մնացած 50 %-ը բաշխվում է՝ կախված մրցաշարային դիրքից (Merit Payments) և խաղերի քանակից (Facility Fees), որ ցուցադրվում է կոնկրետ ակումբի մասնակցությամբ ուղիղ եթերով:
Օրինակ՝ այս մրցաշրջանում «Արսենալն» ու «Տոտտենհեմը» ստացել են ավելի շատ գումար, քան «Չելսին»՝ 57.1 և 55.9 մլն ֆունտ համապատասխանաբար «ազնվականների» 55 մլն-ի դիմաց:
Պրեմիեր Լիգայից դուրս մնացած «Ուիգանը», «Ռեդինգն» ու «ՔՊՌ»-ը ստացել են 40.8, 40 և 39.8 մլն ֆունտ համապատասխանաբար: