![](https://premierleague.am/v22/wp-content/uploads/2023/02/diogo_dalot-1067x600.jpg)
«Մանչեսթեր Յունայթեդը» իր պաշտպան Դիեգո Դալոտին առաջարկել է նոր հնգամյա պայմանագիր:
Այս մրցաշրջանում Դալոտը հաստատվել է որպես «Յունայթեդի» հիմնական աջ պաշտպան: Դիեգոն արդեն անցկացրել է 23 հանդիպում՝ նախորդ շաբաթ վերադառնալով թիմ՝ ազդրի վնասվածք ստանալուց հետո:
23 ամյա պորտուգալացու գործող պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում, թեև ակումբը 12 ամսով երկարաձգելու հնարավորություն ունի:
Անցյալ ամիս Դալոտը հաստատել է, որ բանակցություններ է վարում «Յունայթեդի» հետ նոր պայմանագրի շուրջ: Այդ ժամանակվանից ի վեր գործընթացը զգալի առաջընթաց է գրանցել, քանի որ ակումբն արդեն նոր առաջարկ է ներկայացրել իր խաղացողին մինչև 2028 թվականը, հայտնում է Daily Mail-ը: