«Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆֆորդում» հյուրընկալել էր առանց իր լավագույն ռմբարկուի մնացած «Նյուքասլին»։
«Մանչեսթեր Յունայթեդը» – «Նյուքասլ» 3-1 ( xG 1,73 xG 0,34)
Սուլշերը հինգ փոփոխություններ էր կատարել թիմում Եվրոխայի Լիգայում «Ռեալ Սոսյեդատի» հետ հանդիպումից հետո։ Դավիդ դե Խեան, Վիկտոր Լինդելոֆը, Լյուկ Շոուն, Նեմանյա Մատիչը և Էնտոսնի Մարսիյալը տեղ էին գտել հիմնական կազմում, իսկ Սքոտ Մակտոնմնին Դոնի վան դե Բեկը և Էդիսոն Կավանին բաց էին թողնում հանդիպումը վնասվածքների պատճառով։
Հանդիպումը սկսվեց մանկունյանցիների տարածքային առավելությամբ, Ռեշֆորդը 30-րդ րոպեին առաջ մղեց «Մանչեսթեր Յունայթեդին», իսկ 36-րդ րոպեին Սենտ Մաքսիմենին հաջողվեց հավասարեցնել խաղի հաշիվը։
Երկրորդ խաղակեսում տանտերերի ճնշումը տվեց իր արդյունքը, Բրունու Ֆեռնանդեշը իր հաշվին գրանցեց գոլ և գոլային փոխանցում։
Այս հաղթանակից հետո Մանչեսթեր Յունայթեդը շարունակում է հետապնդել Մանչեսթեր Սիթիին, որը ունի 10 միավորի առավելություն։
https://youtu.be/rHe5O6jmNOU