Ինչպես հաղորդում է The Sun-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է Ուեյն Ռունիին նոր պայմանագիր առաջարկել:
Անցած ամառ 27-ամյա անգլիացին ցանկանում էր լքել «Օլդ Թրաֆորդը», սակայն մանկունյանցիների նոր մարզիչ Դևիդ Մոյեսին հաջողվեց Ռունիին համոզել մնալ «Յունայթեդում»: Այդ պահից Ուեյնը հիանալի ֆուտբոլ է ցուցադրում և համարվում է թիմի իրական առաջատարը:
Աղբյուրի հաղորդմամբ, մանչեսթերյան ակումբը ցանկանում է Ռունիի ծառայություններից օգտվել մինչև նրա կարիերայի ավարտը: «Կարմիր սատանաների» ղեկավարները գործնականում պատրաստել են 52 մլն ֆունտ արժողությամբ պայմանագիրը:
Առայժմ հայտնի չէ, թե ինչպիսին կլինի Ռունիի պատասխանը: