• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ» (անոնս)

Մանչեսթեր Յունայթեդ - ԼիվերպուլԱնգլիական ֆուտբոլի բոլոր ժամանակների գլխավոր հակամարտությունը տեղի կունենա «Օլդ Թրաֆորդում»:

Անգլիայում սիրում են խոսել ոչ միայն այս ակումբների, այլ նաև երկու քաղաքների ֆուտբոլային հակամարտության մասին: Չնայած որ վերջին տարիներին «Լիվերպուլը» զիջել է իր դիրքերը, սակայն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ միշտ էլ հավասար պայքար է մղել:  «Մառախլապատ Ալբիոնում» այս թիմերի պայքարը անվանում են «դերբի»: Ճիշտ է, նրանք տարբեր քաղաքներ են ներկայացնում, սակայն կարևորը մրցակիցների մարտական ոգին է: Խաղից առաջ «մանկունյանցիների» գլխավոր մարզիչ Սէր Ալեքսը հերթական անգամ հարգանքն է արտահայտել մրցակցի հանդեպ. «Դերբին երբեք չի փոխվում. այն միշտ կարևոր է, անզիջում և էմոցիոնալ»:

Վերջին տարիներին սկզբունքային մրցակիցների հակամարտությունում նժարը ուղղվել է «Յունայթեդի» կողմը:

Այս խաղում կարևոր հարցը կլինի. Կկարողանա՞ արդյոք «Լիվերպուլը» կանգնեցնել Վան Պերսիին, իսկ «Յունայթեդը»՝ Սուարեսին:

Խաղը տեղի կունենա վաղը, Երևանի ժամանակով 17:30-ին:

Մեր կանխատեսումը՝ 2:1:

Հետաքրքիր փաստեր