Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրում միմյանց էին հանդիպել լավագույն քառյակում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդը» և «Սաութհեմպտոնը»:
Ռոնալդ Կումանի սաները նվազագույն հաշվով առավելության հասան «Օլդ Թրաֆորդում» և մրցաշարային աղյուսակում շրջանցեցին «կարմիր սատանաներին»:
Հանդիպման միակ և «Սաութհեմպտոնի» համար հաղթական գոլը 69-րդ րոպեին խփեց սերբ կիսապաշտպան Դուշան Տադիչը:
Գոլ. Տադիչ՝ 69ր: