Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցը 14-րդ հորիզոնականում գտնվող «Բորնմուտն» էր։
«Կարմիր սատանաները» գրեթե հավասար պայքարում նվազագույն հաշվով հաղթանակ տարան։ Միակ գոլը 25-րդ րոպեին Խուան Մատայի փոխանցումից հետո խփեց Ռոմելու Լուկակուն։
Այս հաղթանակից հետո Ժոզե Մոուրինյոյի թիմը՝ վաստակած 38 միավորով կշարունակի մնալ 2-րդ հորիզոնականում։
Գոլ․ Լուկակու՝ 25ր։