Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, ուր «Յունայթեդը» հյուրընկալել էր սկզբունքային մրցակից «Լիվերպուլին»։
Գրեթե հավասար պայքարում գրանցվեց ոչ ոքի արդյունք։ Հանդիպման հաշիվը 27-րդ րոպեին 11 մետրանոցից բացեց Ջեյմս Միլները, իսկ պատասխան գնդակը խաղավարտից 6 րոպե առաջ խփեց Զլատան Իբրահիմովիչը։
Այս հանդիպումից հետո «Լիվերպուլը» կշարունակի պահպանել 3-րդ հորիզոնականը, իսկ «Յունայթեդը»՝ 40 միավորով 6-րդն է։
Գոլեր․ Միլներ՝ 27ր (11մ), Իբրահիմովիչ՝ 84ր: