Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրի մեկնարկը տրվեց «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, ուր «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր վտանգացոր գոտում գտնվող «Սուոնսի Սիթիին»։
Հավասար պայքարում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով։ Հանդիպման հաշիվը բացվեց առաջին խաղակեսի ավելացրած վերջին րոպեին, երբ Ուեյն Ռունին անվրեպ իրացրեց Մարկուս Ռաշֆորդի վաստակած 11 մետրանոցը։ Հյուրերի պատասխան գնդակը 79-րդ րոպեին տուգանային հարվածից խփեց Գիլֆի Սիգուրդսոնը։
Այս հանդիպումից հետո «Յունայթեդը»՝ վաստակած 65 միավորով կշարունակի մնալ 5-րդ հորիզոնականում։
Գոլեր․ Ռունի՝ 45+3ր (11ր), Սիգուրդսոն՝ 79ր։