Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, ուր «Յունայթեդը» հյուրընկալել էր սկզբունքային մրցակից «Մանչեսթեր Սիթիին»:
Խաղի հիմնական իրադարձությունները ծավալվեցին երկրորդ խաղակեսում: Առաջինը հաջողության հասան Մանչինիի սաները: 51-րդ րոպեին «քաղաքայիններին» առաջ մղեց Ջեյմս Միլները: Ընդամենը 8 րոպե հետո Ֆիլ Ջոնսի գլխով հարվածից հետո գնդակը սեփական դարպասը ուղարկեց Վենսան Կոմպանին՝ 1:1:
78-րդ րոպեին «Յունայթեդը» կրկին հայտնվեց հետապնդողի դիրքում: Գեղեցիկ անցումով գնդակը Դե Խեայի դարպասը ուղարկեց Սերխիո Ագուերոն: Խաղի մնացած հատվածում հաշվի մեջ փոփոխություն տեղի չունեցավ և «Սիթին» հաղթեց 1:2 հաշվով:
Այս հաղթանակից հետո «քաղաքայինները» «Յունայթեդի» հետ միավորների տարբերությունը հասցրեցին 12-ի:
Գոլեր. Միլներ՝ 51ր, Կոմպանի՝ 59 (ինքն.), Ագուերո՝ 78