Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրի և ուրբաթ օրվա միակ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր «Սաութհեմպտոնին»։
«Կարմիր սատանաների» կազմում իր երրորդ պաշտոնական հանդիպումը Հենրիխ Մխիթարյանը սկսեց պահեստայինների կազմում։ Ինչպես նախորդ խաղում, այս անգամ էլ մեր հայրենակիցը խաղաց ընդամենը 15 րոպե և փոխարինեց Խուան Մատային։
«Յունայթեդը» 2-0 հաշվով առավելության հասավ հյուրերի նկատմամբ։ Դուբլի հեղինակ դարձավ Զլատան Իբրահիմովիչը։ Այս հանդիպումից հետո Ժոզե Մոուրինյոյի թիմը՝ վաստակած 6 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։
Գոլեր․ Իբրահիմովիչ՝ 36ր, 52ր (11մ):