Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր Ուելսը ներկայացնող «Սուոնսի Սիթիին»։
«Կարմիր սատանաները» 2-0 հաշվով հաղթանակ տարան «Օլդ Թրաֆորդում»։ Գոլերի հեղինակ դարձան Ռոմելու Լուկակուն և Ալեքսիս Սանչեսը։
Այս հաղթանակից հետո Ժոզե Մոուրինյոյի թիմը՝ վաստակած 68 միավորով վերադարձավ 2-րդ հորիզոնական։
Գոլեր․ Լուկակու՝ 5ր, Սանչես՝ 20ր։