Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր հետնապահ «Ֆուլհեմին»։
«Կարմիր սատանաները» ջախջախիչ հաղթանակ տարան «Օլդ Թրաֆորդում»։ Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացեց Էշլի Յանգը։ Դաշտի տերերից գոլերի հեղինակ դարձան նաև Խուան Մատան, Ռոմելու Լուկակուն և Մարկուս Ռեշֆորդը։ «Ֆուլհեմին» հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը։ 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Աբուբակար Կամարան։
Այս հաղթանակից հետո «Յունայթեդը» վաստակած 26 միավորով բարձրացավ 6-րդ հորիզոնական։
Գոլեր․ Յանգ՝ 13ր, Մատա՝ 28ր, Լուկակու՝ 42ր, Կամարա՝ 67ր (11մ), Ռեշֆորդ՝ 82ր։