• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Սիթիի» գործադիր տնօրենը հնարավոր է մեղադրվի լրտեսության մեջ

Ֆերրան Սորիանո«Մանչեսթեր Սիթիի» գործադիր տնօրեն Ֆերրան Սորիանոն կասկածվում է լրտեսության մեջ «Բարսելոնայում» աշխատելու ժամանակ: Իսպանական ոստիկանությունը մտադիր է հարցաքննել Սորիանոյին:

Հիշեցնենք, որ Սորիանոն «Սիթիում» այս պաշտոնը ստացել է միայն անցած տարի: Ավելի վաղ նա «Բարսայի» փոխնախագահն էր՝ մեծ ներդրում ունենալով թիմի հաջողությունների մեջ ինչպես դաշտում, այնպես էլ դաշտից դուրս:

Daily Mail պարբերականի հաղորդմամբ, Ֆերրանը հնարավոր է մասամբ պատասխանատվության ենթարկվի կատալոնական ակումբի աշխատակիցների էլեկտրոնային փոստերին հետևելու համար, այդ թվում նաև «Բարսելոնայի» ղեկավարության բարձրաստիճան պաշտոնյաների:

Այնուամենայնիվ, դեռ վաղ է հաստատել Սորիանոյի մեղքը, հատկապես որ ոչ մի պաշտոնական հետաքննություն չի սկսվել:

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր