«Սանդերլենդը» պաշտոնապես հայտնել է «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Կոստել Պանտիլմոնի հետ 4 տարվա պայմանագիր ստորագրելու մասին: Գործարքը տեղի է ունեցել ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:
Պայմանագիրն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից, երբ լրանա 27-ամյա ռումինացու պայմանագիրը «Սիթիի» հետ: «Մանչեսթերում» Կոստիլն անցկացրել է 3 տարի՝ մասնակցելով Պրեմիեր Լիգայի 29 հանդիպման:
«Սիթիում» նա համարվում էր հիմնական դարպասապահ Ջո Հարտին փոխարինող, իսկ «Սանդերլենդում» նրան սպասվում է մրցակություն Վիտո Մանոնեի հետ:
Ավելացնենք, որ Պանտիլմոնը դարձավ այս ամռանը «Սանդերլենդի» արդեն երրորդ նորեկը Բիլլի Ջոնսից և Խորդի Գոմեսից հետո: