«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտնել է «Բուրսասպորի» և Թուրքիայի ազգային հավաքականի հարձակվող Էնես Ունալին գնելու մասին: Գործարքի արժեքը գնահատվում է մոտ 2-3 մլն ֆունտ:
2013 թվականին 16 տարեկանում «Բուրսասպորում» նորամուտը նշելով՝ Ունալն իր արդեն նախկին ակումբում մասնակցել է 31 հանդիպման: Բացի այդ, Էնեսը հասցրել է հագնել Թուրքիայի ազգային հավաքականի մարզաշապիկը:
Այժմ 18-ամյա Ունալն իր կարիերան կշարունակի «Սիթիում», չնայած, որ սկզբում նա չի հայտնվի ակումբի առաջին թիմում: Էնեսը դարձավ այս ամառվա ընթացքում «քաղաքայինների» առաջին ձեռքբերումը: