«Մանչեսթեր Սիթին» թարմացրեց իր տրանսֆերային ռեկորդը՝ 60 մլն ֆունտ վճարելով «Լեսթերի» վինգեր Ռիյադ Մահրեզի համար։
Հիշեցնենք, որ «քաղաքայինները» ցանկանում էին Ալժիրի հավաքականի ֆուտբոլիստին գնել դեռ հունվարին։ Այդ ժամանակ Ռիյադը ակումբին դիմեց տրանսֆերը վաճառելու խնդրանքով, սակայն «աղվեսները» չափազանց բարձր էին սահմանել իրենց ֆուտբոլիստի արժեքը։
Երեքշաբթի առավոտյան Մանչեսթերի հիվանդանոցներից մեկում բուժզննում անցնելուց հետո 27-ամյա Մահրեզը 5 տարվա պայմանագիր ստորագրեց Պրեմիեր Լիգայի գործող չեմպիոնի հետ՝ ստանալով խաղային 26 համարը։ Այս պարագայում, Ռիյադը դարձավ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «քաղաքայինների» առաջին նորեկը։
-Ես շատ ուրախ եմ «Սիթի» տեղափոխվելու համար։ Թիմ, որը հիանալի ֆուտբոլ է խաղալ Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ։ Ինձ համար մեծ հաճույք է նրանց խաղին հետևելը,֊ ասել է Մահրեզը։