Առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում «Մանչեսթեր Սիթիի» առաջին նորեկները կարող են դառնալ կենտրոնական պաշտպաններ Բակարի Սանյան՝ «Արսենալից» և Էլյակիմ Մանգալան՝ «Պորտուից»:
Ինչպես հաղորդում է Manchester Evening News-ը, որոշ ժամանակ առաջ «քաղաքայինները» վերսկսել են Մանգալայի համար բանակցությունները, ում ցանկանում էին գնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Որոշ տվյալներով, երկու ակումբներն ոչ միայն համաձայնության են եկել Մանգալայի գնի հարցում, այլ նաև նրա խաղընկեր Ֆերնանդոյի հարցում: Այս երկու գործարքները գնահատվում են 25 և 16 մլն ֆունտ, համապատասխանաբար:
«Սիթին» նաև պատրաստ է առաջարկ անել 31-ամյա Սանյային, ում «Արսենալը» հրաժարվում է վճարել շաբաթական 100 հզր ֆունտ աշխատավարձ: Սպասվում է, որ ֆրանսիացին «Էմիրեյթսը» կլքի ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով: