«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Մատիյա Նաստասիչի վնասվածքն ակումբին ստիպում է վերադառնալ տրանսֆերային շուկա և փնտրել նոր կենտրոնական պաշտպան:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին մեծ հույսեր էր կապում 20-ամյա սերբի հետ և պատրաստվում էր նրան խաղացնել պաշտպանության կենտրոնում՝ Վենսան Կոմպանիի հետ միասին:
Սակայն Barclays Asia Trophy-ի եզրափակիչ խաղում «Սանդերլենդի» դեմ Նաստասիչը կոճի հատվածում վնասվածք ստացավ: Երկուշաբթի «քաղաքայինների» բժիշկները պետք է իրենց ախտորոշումը ներկայացնեն, սակայն հիմա էլ պարզ է, որ Մատիյան ամենաքիչը երեք շաբաթ բաց կթողնի:
Աղբյուրի համաձայն, այժմ Պելեգրինին պատրաստ է տրանսֆերային շուկա վերադառնալ: «Քաղաքայինների» գլխավոր նպատակն այս ուղղությամբ շարունակում է մնալ «Ռեալ Մադրիդի» և Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Պեպեն: