Ֆինանսական «արդար խաղի» կանոնները խախտելու պատճառով ՈՒԵՖԱ-ն «Մանչեսթեր Սիթիին» տուգանել է 50 մլն ֆունտով:
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, ՈՒԵՖԱ-ն «քաղաքայիններին» գումարը վճարելու համար երեք տարի է տվել: Մանչեսթերյան ակումբը տրանսֆերներ իրականացնելու համար կարող է օգտագործել սահմանափակ գումար: Սակայն «Սիթին» համաձայն չէ նման պատճժամիջոցների հետ և պատրաստվում է օգտվել բողոքարկելու իր իրավունքից:
L’Equipe պարբերականի հաղորդմամբ, ավելի խիստ պատիժ է սպասվում ֆրանսիական ՊՍԺ-ին: Սակայն ակումբներից ոչ մեկին դուրս չեն թողնի եվրոգավաթներից: