• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Սիթին» 6 տարվա պայմանագիր է կնքել Nike-ի հետ

Nike«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտնել է, որ 6 տարվա պայմանագիր է կնքել մարզահագուստ արտադրող ամերիկյան Nike ընկերության հետ:

Դեռ անցած տարի «քաղաքայինները» հայտնեցին, որ չեն երկարաձգելու Umbro-ի հետ լրացող պայմանագիրը: Հաջորդ մրցաշրջանում «Սիթին» հանդես է գալու հենց Nike-ի մարզահագուստով:

Համաձայն համագործակցության՝ «քաղաքայինները» տարեկան 12 մլն ֆունտ են ստանալու այդ ընկերությունից: Սա բավականին ուրախ նորություն է ակումբի համար:

Nike-ի հետ նոր համագործակցության մասին պաշտոնական հայտարարությունն արվել է երեքշաբթի օրն ԱՄՆ-ում, որտեղ «Սիթին» այժմ գտնվում է այցով: Առաջին անգամ թիմը կհագնի նոր մարզահագուստը հինգշաբթի և կիրակի օրերին, երբ կկայանան երկու ընկերական հանդիպում «Չելսիի» դեմ Սեյնտ Լուիսում և Նյու Յորքում համապատասխանաբար: