Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Սիթի օֆ Մանչեսթեր» մարզադաշտում, ուր «Մանչեսթեր Սիթին» ընդունել էր «Արսենալին»։
Խաղն անցավ «քաղաքայինների» որոշակի առավելությամբ, ովքեր կամային հաղթանակ տարան սեփական հարկի տակ։ Հանդիպման հաշիվը 5-րդ րոպեին բացեց Թեո Ուոլկոտը։ 47-րդ րոպեին պատասխան գնդակը խփեց Լերոյ Սանեն, իսկ «Սիթիի» հաղթական գնդակը 71֊րդ րոպեին խփեց Ռահիմ Ստերլինգը։
Այս հաղթանակից հետո Պեպ Գվարդիոլայի թիմը՝ վաստակած 36 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական։
Գոլեր․ Ուոլկոտ՝ 5ր, Սանե՝ 47ր, Ստերլինգ՝ 71ր։