Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Մանչեսթեր քաղաքի «Էթիհադ» մարզադաշտում, ուր միմյանց էին հանդիպել գործող չեմպիոնը և առաջատարը։
Խաղն անցավ գրեթե հավասար պայքարում, որտեղ հաղթանակ տարան «քաղաքայինները»։ Հանդիպման հաշիվն ընդմիջումից 5 րոպե առաջ բացեց Սերխիո Ագուերոն։ Ռոբերտո Ֆիրմինոյին հաջողվեց 64-րդ րոպեին խփել պատասխան գնդակը, սակայն Լերոյ Սանեի գոլը հաղթական եղավ մանչեսթերյան ակումբի համար։
Այս հաղթանակից հետո «Սիթին» Լիվերպուլի հետ միավորների տարբերությունը կրճատեց 4-ի։
Գոլեր․ Ագուերո՝ 40ր, Ֆիրմինո՝ 64ր, Սանե՝ 72ր։