Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր «Նյուքասլ Յունայթեդին», որը մեկնարկային երեք տուրերից հետո ուներ ընդամենը 1 միավոր։
«Էթիհադ» մարզադաշտում գրանցվեց 2-1 հաշիվը հօգուտ դաշտի տերերի։ Հանդիպման հաշիվը 8-րդ րոպեին բացեց Ռահիմ Ստերլինգը։ 30-րդ րոպեին հյուրերի կիսապաշտպան Դեանդրե Եդլինը խփեց պատասխան գնդակը, իսկ Քայլ Ուոլկերի գոլը հաղթանակ պարգևեց մանչեսթերյան ակումբի ֆուտբոլիստներին։
Պեպ Գվարդիոլայի թիմը վաստակած 10 միավորով այժմ գտնվում է 3-րդ հորիզոնականում։
Գոլեր․ Ստերլինգ՝ 8ր, Եդլին՝ 30ր, Ուոլկեր՝ 52ր։